Լրահոս
Օրվա լրահոսը

Կովիդ 19-ի դեմ` բուժված անձանց արյան պլազման. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 24,2020 22:45

ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը կիրակի օրը հայտարարեց, որ թույլ է տալիս կովիդ 19-ով հիվանդ մարդկանց ներարկել այդ հիվանդությամբ վարակված, ապա` ապաքինված անձանց արյան պլազմա: Դրանից մեկ օր առաջ էր նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել այս վարչությանը: Նա ասել էր, թե քաղաքական դրդապատճառներով այս վարչությունը կասեցնում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման եւ թերապեւտիկ բուժումներ մշակելու գործընթացը:

Խոսելով արյան պլազմայի կիրառման մասին` Թրամփն ասել է, թե այն գրանցել է «անհավատալի» լավ արդյունք:

Այնպես որ, մինչեւ Թրամփի Հանրապետական կուսակցության համագումարը, Դեղորայքի վարչությունը հաստատում է նրա պնդումները եւ արտոնում առավել ծանր հիվանդներին ներարկել բուժված անձանց արյան պլազմա:

Բժշկական այս միջամտությունը հետեւյալն է. Օգտագործվում է կովիդ հիվանդությամբ վարակված եւ ապաքինված անձանց արյան մեջ արդեն իսկ հակամարմիններով հարուստ պլազման: Այս միջոցն ԱՄՆ-ում փորձարկվել է 70 հազար կամավորների եւ առավել ծանր հիվանդների նկատմամբ: Ինչպես ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունն է հայտնում, նախնական տվյալներով այն անվտանգ է, չնայած, ասում են վարչության պատասխանատու անձինք, դեռեւս հարկավոր են դրա արդյունավետության մասին ավելի խորը փաստեր:

«Ես երկար ժամանակ եմ սպասել այս պահին», ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ ավելացրել, «Ուրախ եմ, որ այսօր հանդես եմ գալիս իրապես պատմական մի հայտարարությամբ Չինաստանի վիրուսի դեմ պայքարում»: Թրամփը հավատացած է, որ այս միջոցը անհամար մեծ թվով մարդկանց կյանք կփրկի: Նախագահը նաեւ կոչ է անում կովիդ 19 հիվանդությունից ապաքինված անձանց նվիրաբերել իրենց արյունն` այլոց փրկելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31