Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում եմ կայացրել»

Օգոստոս 25,2020 17:10

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական ՀՀ դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում եմ կայացրել: Ցավոք, նրանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ, բայց ապրողներին պետք է արժանին մատուցել:

Հ. Գ. Այսօր Մեծ Հայրենականի մասնակից, ստեփանակերտաբնակ Համբարձում Բախշիյանի ծննդյան 97-ամյակն է: Այդ առթիվ, հանձնարարականիս համաձայն, նրա օջախ է այցելել իմ օգնականը և փոխանցել ջերմ շնորհավորանքներս:

Քաջառողջություն եմ մաղթում մեր բոլոր վետերաններին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31