Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի թեկնածությունը` Հանրապետական կուսակցությունից

Օգոստոս 28,2020 12:49

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության Ազգային համագումարը, որի ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է լինել կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում:

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ: Ինչպես նկատել են դիտորդները, չնայած այն հանգամանքին, որ վերջին շաբաթներին Թրամփի նախընտրական շտաբը նախագահի կողմնակիցներին խոհուրդ է տվել կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն, պետության ղեկավարի նստավայրում հյուրերը այդ կանոններին չեն հետևել:

Ելույթ ունենալով հյուրերի առաջ՝ Թրամփը խոստացել է, որ մոտակա ժամանակներս Միացյալ Նահանգները պատվաստանյութ կստեղծի կորոնավիրուսի դեմ: «Մենք կհաղթենք վիրուսը, կհաղթահարենք համավարակը և կդառնանաք ավելի ուժեղ, քան նախկինում»,-ասել է նախագահը:

Թրամփը քննադատել է իր մրցակից՝  ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որը դեմոկրատների թեկնածուն է, և հայտարարել, որ նա մտադիր է կրճատել աշխատատեղերը, երկիրը լցնել անօրինական ներգաղթյալներով, գործարանները տեղափոխել Չինաստան: «Չինաստանը կդառնա մեր երկրի տերը, եթե Բայդենը հաղթի ընտրություններում»:

Սպիտակ տանը տեղի ունեցած հավաքից մի քանի ժամ առաջ Բայդենը տեսաուղերձ էր հրապարակել՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներում Թրամփի նախագահության օրոք զանգվածային բողոքի ակցիաներ են և անկարգություններ, որոնց պատասխանատուն, Բայդենի խոսքով, հենց գործող նախագահն է:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31