Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընթացքում կորոնավիրուսից ԱԻՆ 2 աշխատակից է մահացել». Ցոլակյան

Օգոստոս 28,2020 15:36

Մինչեւ այսօր ՀՀ ԱԻՆ աշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակման 91 դեպք է գրանցվել, նկատվում է նվազում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Ներսում տարածում չենք ունեցել, վարակման դեպքերի մեծ մասը դրսից ընտանիք բերելու հետեւանք է: Ունեցել ենք 380 մեկուսացած եւ մահվան երկու դեպք: Այս պահին չորս հիվանդ ունենք, իսկ տարեց աշխատակիցներն աշխատում են հեռավար կարգով: Այնպիսի իրավիճակ ենք ստեղծել, որ վիրուսը ներսում տարածում չունենա, այլապես շատ կտուժենք, վարակի աղբյուր կդառնանք»,-հայտնեց Ցոլակյանը:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻՆ-ն իրականացնում է ազդարարման, առանձին տարածքների քիմմաքրման, ախտահանման աշխատանքներ. «138 000 օբյեկտ է մինչեւ օրս ախտահանվել, միայն երեկ՝ հազարից ավելի: Ինչո՞ւ չեն տեսնում արդյունքը, որովհետեւ առավոտ շուտ է դա արվում, օրինակ՝ Երեւանի բոլոր կանգառներում: Նաեւ բանկեր, մեծ խանութներ. դիմում են, գնում ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31