Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ առաջիկայում կենտրոնը միայն բացօթյա համերգներով է ներկայանալու

Սեպտեմբեր 07,2020 10:23

Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը: Բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում, համերգով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)՝ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին:

Համերգի ծրագրում երկու երաժշտախմբերի կատարմամբ հնչեց հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին հնարավորություն ուներ ներկա գտնվել սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում պահպանվեցին հակահամաճարակային բոլոր կանոնները:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ առաջիկայում կենտրոնը միայն բացօթյա համերգներով է ներկայանալու: ԿԵԱԿ տնօրենը գոհ է առաջին համերգից:

«Այս ամիս պարբերաբար կունենանք բացօթյա համերգներ, որոնց ընթացքում ելույթ կունենան ԿԵԱԿ բոլոր հինգ երաժշտախմբերը: Չնայած կորոնավիրուսային վարակին՝ երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են, նոր ծրագրեր պատրաստել՝ ընդլայնելով իրենց երկացանկերը»,-նշում է Նորայր Նազարյանը:

Հաջորդ բացօթյա համերգը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին: Երեկոյի ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930