Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան․ Մարտի 1-ի գործով դատախազությունը, դատարանները ձախողում են հատուկ քննչական ծառայության ձեռնարկած ջանքերը

Սեպտեմբեր 07,2020 13:54

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին:

«Մենք հույս ունենք, որ նշած բոլոր խնդիրները, դրանց հիմնական և առանցքային մասը շատ արագ կթիրախավորվեն, և դրանց լուծման ուղղությամբ կսկսվեն իրական գործընթացներ»,- ասաց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նրա խոսքով՝ դատախազությունը, դատարանները բավական արդյունավետորեն ձախողում են հատուկ քննչական ծառայության ձեռնարկած ջանքերը:

Իսկ դատարանում իրավիճակը, ըստ նրա, իրենց մասնակցությամբ չի պայմանավորված․ «Դրա համար պատասխանատու պաշտոնյանների պատշաճ գործունեությամբ պետք է այդ հարցերը կարգավորվեն։ Մեր չմասնակցությունը որևէ կերպ գործի այս կամ այն ուղղությամբ ընթանալուն չի նպաստելու։ Դրա համար պատասխանատուները բացառապես և միայն այդ գործընթացի համար պատասխանատու պետական մարմիններն են՝ մեղադրող կողմը, հանգամանքների բերումով գլխավոր դատախազությունը դարձել է մեղադրող կողմ, և նախագահող դատարանը, ինչպես նաև իրենց էական ազդեցությունն ունեն այս հարցի կապակցությամբ ողջ դատական համակարգը, և այդտեղ տիրող իրավիճակն ու իրադրությունը, այդ թվում նաև Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական դատարանը։ Այս բոլոր պետական մարմինները ամեն մեկն իր լիազորությունների շրջանակներում ունի առանձին խողովակներ, որոնք անխուսափելիորեն փոխկապակցված են այս գործի հետ։ Եվ այս գործը անխուսափելիորեն այդ խողովակներով հոսելու է այդ մարմիններ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930