Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ միլիոն դրամ լիբանանահայերին․ Գյումրիում շատ անհանգիստ են մեր հայրենակիցների համար

Սեպտեմբեր 08,2020 19:07

Այսօր Գյումրու ավագանին  որոշեց քաղաքի անունից մեկ միլիոն  դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական  հիմնադրամին՝  լիբանանահայերին օգնության ցուցաբերելու նպատակով։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն այն ավագանու քննարկմանը ներկայացնելուց առաջ, ասաց, որ շատ կարևոր հարց է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր աշխատավարձից  գումար փոխանցել է  լիբանանահայերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, սակայն օգնել  է որպես անձ։

Ըստ Լենա Ջիլավյանի, Գյումրին՝ որպես համայնք, ունի իրավունք և ցանկություն  մեկ միլիոն դրամ փոխանցելու  այդ հիմնադրամին, որպեսզի հայրենակիցներին օգնություն ցուցաբերեն։

Ի դեպ, նախաձեռնությունը Գյումրու համայնքապետարանին է, հիմնադրամը չի դիմել իրենց։ Սամվել Բալասանյանն ասաց, որ այս գումարը քիչ է, եթե հետագայում գումար լինի տնտեսված, նորից կփոխանցեն։

«Գիտեք ինչ վիճակում է գտնվում հայկական համայնքը Բեյրութում», -ասաց քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930