Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանը կալանավայրում երգում է, որն ընդունվում է ծափահարություններով»․ Զարուհի Փոստանջյան

Նոյեմբեր 11,2025 21:40 Share

Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր Գյումրու ավագանու նիստերի դահլիճում ավագանու անդամներին մանրամասներ ներկայացրեց  նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթի, առողջական վիճակի, խցի պայմանների մասին, ասաց, որ Վարդան Ղուկասյանը թեև առողջական լուրջ խնդիրներին՝ չի տրտնջում, նա գտնում է, որ տղամարդը պիտի դիմանա ամեն նեղության։

Զարուհի Փոստանջյանը որոշակի զուգահեռներ է տեսնում Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության ու Վարդան Ղուկասյանի կալանավորման միջև։

Ըստ փաստաբանի,  անմարդկային պայմաններում են պահում Վարդան Ղուկասյանին՝ նրան զրկելով բուժվելու հնարավորությունից ու այս ձևով կյանքին վտանգ սպառնալով։

«Չեմ բացառում, որ իրեն էլ այս պայմանների միջոցով են ուզում ինչ-որ միջամտություն անել, զուգահեռներն առկա են», -ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ երկուսն են հրապարակավ դեմ են եղել իշխանությանը, արտահայտել են իրենց դիրքորոշումը, որը դարձել է հարձակումների, ընդհուպ մինչև մարդուն կյանքից զրկելու դեպքի։

Զարուհի Փոստանջյանը հանդիպման ավարտին փոխանցեց Վարդան Ղուկասյանի հորդորը՝ ամուր լինել, սա էլ կանցնի։

Փաստաբանը պատմեց, որ Վարդան Ղուկասյանը կալանավայրում երգում է, որն ընդունվում է ծափահարություններով։

«Այնտեղ էլ փորձում է մարդկանց դրական տրամադրություններ փոխանցել՝ իր ձևով»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930