Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն ռեկտոր Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ. դատարանը մասնակի բավարարել է հայցը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2020 11:12

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով  ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։

Բանն այն է, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հեռացրել էր Գեւորգյանին, Գեւորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի, որից հետո ինքը դարձավ ԵՊՀ ղեկավարը, սակայն հայցը հետ չվերցրեց։

Դատարանը վճռում նշել է, որ ԵՊՀ-ն ներկայացրել է հայցադիմումի պատասխան, ինչպես նաեւ ԵՊՀ-ն խնդրել է դատարանին քննությունն իրականացնել իր բացակայությամբ եւ վեճի լուծումը թողել է դատարանի հայեցողությանը, այսինքն՝ ԵՊՀ-ն հրաժարվել է կամ ուղղակի ցուցումով զրկվել է իր իրավունքները պաշտպանել ընդդեմ Գեղամ Գեւորգյանի, քանի որ Գեւորգյանն այդ ժամանակ հենց ռեկտոր է եղել։ ԵՊՀ անունից որոշումները կայացնում է ռեկտորը կամ նրա ԺՊ-ն, հետեւաբար, ԵՊՀ-ն չի ստացել Գեղամ Գեւորգյանի հանձնարարականը՝ պաշտպանելու իր իրավունքները, ավելին՝ հավանաբար ստացել է հանձնարարական՝ չանել ոչինչ, որպեսզի դատարանն ամեն կերպ բավարարի Գեղամ Գեւորգյանի հայցը։ Ավելին՝ Գեղամ Գեւորգյանն այդ ողջ ընթացքում, արդեն իսկ զբաղեցնելով ռեկտորի ԺՊ-ի պաշտոնը, գիտակցել է, որ իր հայցի հետեւանքով բուհի համար կարող են առաջանալ ֆինանսական պարտավորություններ, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ինքը զրկել է ԵՊՀ-ին դատական պաշտպանության իրավունքից։

Այսինքն՝ մի կողմից Գեղամ Գեւորգյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ, մյուս կողմից՝ ԵՊՀ-ի անունից արել է ամեն հնարավորը, որ հանկարծ ԵՊՀ-ն չխոչընդոտի իր անձնական հայցի բավարարմանը, եւ ինքը ստանա դրամական օգուտ։

26․07․2020թ․ վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Սա նշանակում է, որ ԵՊՀ-ից ենթակա է բռնագանձման 1 մլն դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ Գեղամ Գեւորգյանի միջին աշխատավարձը՝ 12․03․2019-26․07․2020թթ․ ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ շուրջ 12 միլիոն դրամ, 4 հազար ՀՀ դրամ կազմող պետական տուրքի գումարը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930