Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցում կուրսեցի են փնտրում, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի իրենց կուրսը չփակվի (Տեսանյութ). «Ա1+»

Սեպտեմբեր 09,2020 22:15

«Գլաձոր» համալսարանի լրագրության բաժնի առաջին կուրսեցի Անի Ազիզյանը երազում է հաղորդավարուհի դառնալ, սակայն նրա երազանքը կարող է կիսատ մնալ, քանի որ համալսարանում իրեն ու իր կուրսեցիներին առաջարկում են տեղափոխվել այլ ֆակուլտետ։

Պատճառաբանությունը սա է՝ ինքնաֆինանսավորվող համալսարանը չի կարող 3 հոգու տված վարձավճարով կուրս պահել։

Համալսարանի ռեկտոր  Ժորա Ջհանգիրյանի խոսքով՝ այս տարի  ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդների թիվը քիչ է եղել ու իրենք ստիպված են առաջին կուրսեցիներին առաջարկել այլընտրանքային տարբերակ՝  տեղափոխվել այլ ֆակուլտետ կամ սովորել որևէ այլ բուհում։

Արդեն մի քանի օր է, ինչ ուսանողները համացանցում փնտրում են ցանկացած համալսարանի լրագրության բաժին դիմած ու չընդունված դիմորդների, որպեսզի  կարողանան շարունակել սովորել ու ստանալ լրագրողի մասնագիտությունը.

«Մենք, իրոք,  ուզում ենք դառնալ լրագրող ու մեզ այս ֆակուլտետն է  հետաքրքիր, դրա համար էլ երբ պարոն Ջհանգիրյանն առաջարկեց տեղափոխվել այլ ֆակուլտետ, որոշեցինք հայտարարություն տալ, գտնել այնպիսի ուսանողների, ովքեր դիմել ու չեն ընդունվել որևէ բուհի լրագրության ֆակուլտետ։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր կուրսը չփակվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Զախտերյանը։

Ուսանողները ռեկտորից խնդրել են իրենց մեկ շաբաթ ժամանակ տալ, որպեսզի կարողանան մարդկանց գտնել. «Եթե չկարողանանք գտնել, ստիպված բանասիրության ֆակուլտետում կսովորենք, սակայն մենք ուզում ենք մասնագիտանալ լրագրության ոլորտում»,-ասում են նրանք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930