Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի նոր պետը

Սեպտեմբեր 12,2020 12:50

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ երեկ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիականպետ նշանակվելուց հետո: Հակոբյանի նշանակման մասին տեղեկացանք ոստիկանությունից: Մինչ այս, Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը: Նարինե Հակոբյանը ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1997-2001 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ

2001-2003 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ

25.02.2004-27.02.2012 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր

27.02.2012-30.03.2013 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր

30.03.2013-11.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. սեպտեմբերի 11-ի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ:

Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930