Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում․ Ռոմանոս Պետրոսյան

Սեպտեմբեր 12,2020 22:53

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․

Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է այսօր։
Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։
Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացրել են Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը, մասնաճյուղի առաջին կուրսեցիները, Հայկական «Կարիտաս» ԲՀԿ-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաները, ինչպես նաև միացել են Շիրակի մարզպետը և Սարապատ համայնքի ղեկավարը։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունի, այլապես ամենախիստ վարչարարությունն անհրաժեշտություն է դառնալու այս խնդիրը լուծելու համար։

Շնորհակալ եմ հարգելի գործընկերոջս՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին և նրա աշխատակազմին։

Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է այսօր։📌Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի…

Gepostet von Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan am Samstag, 12. September 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930