Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովի անվան պետական համալսարանում տրվեց Սեջոնգի դպրոցի մեկնարկը

Սեպտեմբեր 16,2020 22:15

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տրվեց Երևանում Սեջոնգի դպրոցի և դրա շրջանակներում կազմակերպվող դասընթացների մեկնարկը:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, անձամբ իր և ԲՊՀ ողջ անձնակազմի անունից շնորհավորեց Սեջոնգի դպրոցի մեկնարկի կապակցությամբ: Իր խոսքում Կ. Հարությունյանը կարևորեց կորեերենի և կորեական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը նաև ԲՊՀ դիմորդների շրջանում, ինչի վառ ապացույցը 2020-2021 ուս. տարում 100-ից ավելի դիմորդների առկայությունն էր «Թարգմանչական գործ» կորեերեն-հայերեն մասնագիտության գծով:

Հայաստանում Սեջոնգի դպրոցի տնօրեն Փակ Հի Սուն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կ. Հարությունյանին և Արտաքին կապերի վարչության պետ Քրիստինա Ծատուրյանին՝ դպրոցի բացման ուղղությամբ կատարված աշխատանքի և ներդրված ջանքերի համար: Փակ Հի Սուի խոսքով՝ Սեջոնգի դպրոցը հենց Կորեայի կառավարության կողմից կառավարվող դպրոց է, և դպրոցի բացումը շատ կարևոր է ՀՀ-ի և Կորեայի Հանրապետության համար: Նա հավելեց. «Սա դպրոց է Կորեան սիրողների համար, և այսուհետ հենց այս դպրոցի միջոցով կկարողանաք սովորել մեր լեզուն և մշակույթը: Մեր լավագույն աշակերտները հնարավորություն կունենան Կորեա մեկնել, եթե իհարկե համավարակի հետ կապված սահմանափակումներն ավարտված լինեն»:

Հավելենք, որ Սոջենգի դպրոցի շրջանակներում կա ծրագիր, որով նախատեսվում է հրավիրել կորեացի դասախոսների՝ լեզվակիրների կողմից ուսուցումն ապահովելու նպատակով: Դպրոցի աշակերտներին դասընթացի ավարտին տրվելու են վկայականներ, որոնք, ըստ կորեական կողմի, մեծ դեր են ունենալու նրանց ապագայում: Սովորողները Սեջոնգի դպրոցի շրջանակում կսովորեն ոչ միայն  կորեերեն, այլ նաև հնարավորություն կունենան ծանոթանալ Կորեայի մշակույթին:

Միջոցառման ավարտին ներկա սովորողներին ներկայացրին իրենց ուսուցիչներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930