Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի հետ ՀՀ-ի սահմանը ցանկացած պահի կարող է փակվել». Գառնիկ Իսագուլյան

Սեպտեմբեր 25,2020 15:59

«Իրանի հետ ՀՀ-ի սահմանը ցանկացած պահի կարող է փակվել, եւ հիմնական պատճառը ՀՀ գործող իշխանության ապաշնորհ արտաքին քաղաքականությունն է, որը հանգեցրել է հետեւյալին՝ Իրանի հետ ճանապարհը, որը մեր կյանքի ճանապարհն է, ըստ էության, կարող է փակվել՝ Իրանի հանդեպ ՀՀ-ի իշխանության թշնամական պահվածքի պատճառով»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության տոնը շնորհավորել է երեք օր ուշացմամբ: Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ եթե Իրանը որեւէ բան ուշացումով է անում, ապա դա պարտադիր կրում է որոշակի ուղերձ. «Որեւէ մեկը չասաց՝ ո՞րն էր պատճառը»:

Ըստ Իսագուլյանի՝ Հայաստանի իշխանության վերաբերմունքն Իրանի ղեկավարության հանդեպ թշնամական է, մինչդեռ եղել են ժամանակներ, երբ Իրանի հետ սահմանը Հայաստանի միակ ելքի ճանապարհն է եղել: «Հիմա պատկերացրեք, որ Իրանի հետ սահմանը երկու ամսով փակվի: Կկորցնենք Արցախը եւ Մեղրին»,-եզրափակեց բանախոսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930