Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարսելի հայ մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանը կպարգեւատրվի

Սեպտեմբեր 26,2020 12:00

Անկախության տոնի առթիվ Հայաստանում մի շարք երեւելիներ պարգեւատրվեցին հայրենիքի մեդալներով: Ապա հաջորդեցին հանդիսություններ, որոշվեց, թե ովքեր են մեր ժամանակների հերոսները:

Առանձին մշակութային, հասարակական կազմակերպություններ էլ անմասն չմնացին տոնական տրամադրություն հաղորդելուց:

«Համո Սահյան» պոեզիայի կենտրոնը դրանցից մեկն է, եւ որոշել է «Համո Սահյան. Ոսկե մեդալով» պարգեւատրել Մարսելի (Ֆրանսիա) Հայ մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանին:

Վերջինիս Ֆրանսիայի քաղաքական էլիտան, մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները, դեսպանները, հայաստանաբնակները լավ են ճանաչում. նա հաճախակի է լինում Հայաստանում, աչքի է ընկել իր հասարակական, քաղաքական անմնացորդ գործունեությամբ, մի շարք բարեսիրական, կրթական, մշակութային նախաձեռնությունների հեղինակ է:

Հենց այդ գործունեության համար է, որ նա 1997թ.-ին պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով եւ Սփյուռքի  նախարարության Ոսկե մեդալով:

Կարո Հովսեփյանն աշակերտել է Փարիզի Մխիթարյան վարժարանում,  ապա Մարսելի գիտությունների համալսարանում։

Նա մաթեմատիկայի պրոֆեսոր է, հայերենի եւ քաղաքակրթության դասախոս, հրապարակախոս:

Եղել է ՀՅԴ «Յառաջ» օրաթերթի աշխատակից եւ խմբագիր: Նա հիմնադիրն է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարիքների համար ստեղծված «Հայաստան» հիմնադրամի, եղել է Մարսելի հայ երիտասարդության մշակութային կենտրոնի նախագահը:

1995թ. եւ 2020թ. Մարսելի քաղաքապետարանի անդամ էր, 1998թ. եւ 2014թ.՝ Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի նախկին քաղաքապետ:

Կ. Հովսեփյանը մշտապես ծառայել է հայ արվեստին եւ մշակույթին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930