Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամուդ պիտի աշխատանքով էլ հաղթես. Չինարի համայնքի ղեկավար

Հոկտեմբեր 03,2020 19:14

Տավուշի սահմաններին խաղաղություն է, իսկ մարզում՝ բերքահավաք:

Հոկտեմբերի 1-ին Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեր զրույցում հավաստիացրեց, որ Տավուշի մարզի սահմաններին հակառակորդի կողմից ոչ մի շարժ չի նկատվել:

-Սահմաններին ի՞նչ է եղել, խաղաղություն է: Մենք էլ բոլորով հավաքված բերքահավաք ենք անում: Մեծ, փոքր բոլորս իրար հետ ենք: Էս տարի շատ բերք կա: Հետաքրքիր է,  չէ՞,որ համ կռիվ է գնում, համ էլ էսքան բերք կա: Էս էլ է, էլի հաղթանակ: Մեր տղերքը կռվելով են հաղթում, մենք էլ՝ բերքահավաքով: Թշնամուդ պիտի աշխատանքով էլ հաղթես: Բոլորն էլ թող գան, դուք էլ եկե՛ք, իրար հետ խաղող հավաքենք, – ասաց Ս. Սաղոյանը:

Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:

Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին…»:

Լուսինե ԳՈՒԼՅԱՆ

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031