Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ավելի, քան երբևէ ակնհայտ է ձեր դաստիարակած սերնդի վեհ կերպարն ու հայրենասիրությունը. սա է ձեր աշխատանքի լավագույն գնահատականը. ՄԻՊ

Հոկտեմբեր 05,2020 15:44

Մեր սիրելի՛ ուսուցիչներ,

Երախտագիտությունս եմ բերում ձեր աշխատանքին ու հպարտությամբ պահում մտքում, որ մենք ձեր դաստիարակության բարձրավիգ կրողներն ենք։

Այսօր դուք քաղում եք ձեր աշխատանքի հիացական արդյունքը, որ ապացուցվում է հայրենիքը պաշտպանող յուրաքանչյուր զինվորի ամեն րոպեի սխրանքով։

Այսօր ավելի, քան երբևէ ակնհայտ է ձեր դաստիարակած սերնդի վեհ կերպարն ու հայրենասիրությունը։ Սա է ձեր աշխատանքի լավագույն գնահատականը։

Հիմա ձեր ուսերին կրկին ծանր բեռ է դրված․ համավարակի ու ռազմական դրության դժվարությունները նոր փորձություններ են բերել։

Ձեր նվիրական աշխատանքով ու ձեր նկատմամբ հիացումի զգացումով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները միասին՝ դառնալով ավելի ուժեղացած։

Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Արման ԹԱԹՈՅԱՆ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031