Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապ, իմ մասին չմտածեք, շատ լավ եմ, հաղթելու ենք»․ արթիկցի նահատակված Արամոյի հեռախոսազրույցը

Հոկտեմբեր 05,2020 15:53

Արցախում մարտական գործողությունների ժամանակ նահատակված 21-ամյա Արամո Կարենի Թորոսյանը սովորել է Արթիկի 4-րդ հիմնական դպրոցում։ Այստեղ աշխատում է նաև նրա հայրը։

Դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանն ու նրա ուսուցիչները Aravot.am-ին պատմեցին, որ Արամոն բանակ էր գնացել հունվարին, ութ ամսվա զինծառայող էր, նա սովորել է Արթիկի քոլեջում, զբաղվել է սպորտով։

«Այս պահին դեռ շատ բան չգիտեք մեր հերոսի սխրագործությունների մասին, միայն իմացել ենք, որ հրամանատարը հորեղբոր որդուն ասել է՝ Արամոն մի վայրկյան անգամ չի նահանջել, մինչև վերջ հաղթելու մոլուցքով առաջ է գնացել։ Դպրոցական տարիներից էլ հայտնի էր, որ մեծ կամք ունեցող, ակտիվ, ժիր ու հումորով տղա էր։

Նա ծնողների մինուճար զավակն էր, այս ընթացքում հաճախակի է զանգել ՝ հորը հույս տալով, թե հանկարծ չմտածեք, մենք շատ լավ ենք, չկասկածեք՝ հաղթելու ենք։ Ասել է՝ պապ ջան, քո տարիքի մարդիկ են հոգ տանում մեզ, շատ ապահով, հոգատար ձեռքերում ենք»։

Դպրոցի ուսուցիչներն ասում են, որ չափազանց ընկերասեր էր, իր ֆեյսբուքյան էջի մի քանի լուսանկարներից անգամ ակնհայտ է նրա ընկերասեր լինելը։

Արթիկի համայնքապետարանն էլ , հրապարակելով հերոսի լուսանկարը, պարծանքով գրել է․ «ՄԵՐ ՀԵՐՈՍ ԱՐԹԻԿՑԻ ԱՐԱՄՈՆ

Արցախյան գոյամարտում իր մատաղ կյանքը զոհեց մեր համաքաղաքացի Արամո Կարենի Թորոսյանը:

Աստված հոգիդ լույսերի մեջ պահի…

Փառքդ հավերժ է,

Անունդ՝ անմահ…#հավերժ_փառք_և_խոնարհում_մեր_հերոսներին

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031