Լրահոս
Օրվա լրահոսը

Լինենք հաղթող նաև տեղեկատվական պատերազմում․ «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 10,2020 07:45

Պատերազմները սովորաբար տարբեր հարթություններում են ընթանում, որոնց թվում ամենակարեւորներից է տեղեկատվական ուղղությունը։ Ռազմական դրության պայմաններում տեղեկատվական անվտանգության, կիբերհիգիենայի եւ մեր անելիքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու, կիբերանվտանգության մասնագետ Անահիտ Պարզյանի հետ։

Նրա խոսքով, ներկայումս անհրաժեշտություն է զգացվում ֆիլտրելու մեր տեղեկատվական դաշտը, ինչը պայմանավորված է նրանով, որ մեր թշնամիները, միավորվելով մի շարք երկրների հետ՝ Պակիստան, Թուրքիա եւ այլն, մեծածավալ ապակողմնորոշող, ապատեղեկացնող եւ կեղծ տրաֆարետային տեքստեր են հրապարակում եւ լայնորեն տարածում։ «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սոցիալական մեդիայում աշխատում է ալգորիթմային տրամաբանությունը, այսինքն՝ տեսանելի են դառնում առավելապես այն նյութերը, որոնք ամենաշատն են բացվում, ավելի շատ հեշթեգներ ունեն եւ մեկնաբանվում, ապա բազմամարդ մեդիա բանակները միանգամից մի քանի աշխարհագրական ուղղություններով գրոհ են կազմակերպում եւ փորձում առաջ տանել իրենց տրաֆարետային տեքստերը»,- ասաց փորձագետը։
Կիբերանվտանգության մասնագետը մեր քաղաքացիներին խորհուրդ է տալիս սոցիալական դաշտում ավելի շատ տարածել, հավանել եւ կիսել այն տեղեկատվությունը, օրինակ՝ պաշտոնական հայտարարությունները, որոնք ցանկալի է տեսանելի դառնան արտաքին լսարանին։ Սա բխում է սոցիալական հարթակների ալգորիթմային տրամաբանությունից։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031