Լրահոս
Օրվա լրահոսը

Կրասարի 27-ամյա հերոսը տան ավագ զավակն էր, չէր հասցրել ամուսնանալ

Հոկտեմբեր 12,2020 19:03

Արցախյան պատերազմում նահատակված պայմանագրային զինծառայող, Շիրակի մարզի Կրասար համայնքի 27-ամյա բնակիչ Լյուգվիգ Գրիգորյանին բնութագրում են որպես քչախոս, զուսպ երիտասարդի։

Նա, դասընկերներից մեկի՝ Մարիամ Մխիթարյանի ասելով, քիչ էր խոսում, փոխարենը մեծ գործ անում։

«Հիանալի անձնավորություն է,  գյուղում մեծ հարգանք ունեցող ընտանիքի զավակ, քչախոս է, սիրում է գործով ցույց տալ ամեն բան, սիրում է լուցկիներով տարբեր բաներ հավաքել, հիմնականում եկեղեցիներ, շատ աշխատասեր է։ Երբեք նրա մասին անցյալով չեմ խոսի, նա կենդանի է ինձ համար։ Մեծ պատիվ է նրա պես քաջորդուն ճանաչելը,  նա իր կյանքը նվիրեց հանուն վաղվա պայծառ օրվա, անմահացավ հանուն հաղթանակի․․․

Ամուսնացած չէ, բայց մայրն ասում էր, որ այս տարի հայրենիքի նկատմամբ այդ պարտքն էլ պիտի կատարի, ընտանիք կազմի, ծնողների երազանքը կիսատ մնաց․․․ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտն էր ավարտել»,-ասաց համադասարանցին։

Կրասարի համայնքապետ Գեղամ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Իրենց ընտանիքը յուրահատուկ է, բարի մարդիկ են, շատ համեստ, հանգիստ, դրական։ Հայրը աշխատում է «Բիլայն»-ի գրասենյակում, ինքն էլ  նվիրվել  էր հայրենիքի ծառայությանը։ Նա կրթված երիտասարդ էր, եզակի հայրենասեր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031