Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդեալական երիտասարդ էր, չհասցրեց նույնիսկ ամուսնանալ»․ Ոսկեհասկի համայնքապետը՝ 29-ամյա Կարապետի մասին

Հոկտեմբեր 15,2020 18:35

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակվել էր Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի բնակիչ, 29-ամյա Կարապետ Մխիթարյանը։  Ոսկեհասկի համայնքապետարանը իր ցավակցությունն էր հայտնել՝ գրելով․

«Անմահ հայորդին. Կարապետ Մխիթարյան

Խորը վշտով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Ոսկեհասկ համայնքի բնակիչ՝ հավերժի ճամփորդ Մխիթարյան Կարապետը։

Խոնարհում և Հավերժ Փա՛ռք Քեզ, Հերոս։

Աստված հոգիդ Լուսավորի»։

Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանն Aravot.am-ին ասաց․

«Կարապետը 1991 թվականին է ծնվել, ընդամենը 29 տարեկան էր, դեռ չէր էլ հասցրել ամուսնանալ, երկու քույր ունի։

10 տարուց ավել  է՝ մայրն էր մահացել։ Կարապետը  3-4 ամիս է՝ ինչ մտել  էր ծառայության  Հայաստանի սահմանապահ զորքերում։

Շատ շնորհալի երիտասարդ էր՝ լավ ընտանիքից սերված։ Սիրված, հանգիստ, համեստ տղա էր, տասնյակ զանգեր են եկել դրսից, թե երբ է Կարոյի հուղարկավորությունը, գանք, մասնակցենք։ Իդեալական երիտասարդ էր, ամբողջ գյուղը ողբում  է, երեկ հուղարկավորեցինք, թեև մի շաբաթ առաջ էր մահացել», -ասաց համայնքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031