Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

Հոկտեմբեր 20,2020 12:30

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, որն ընդգրկում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը (46,2 կմ), և ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։ Շինհրապարակներում կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան ծանոթացրել է ճանապարհաշինության ընթացքին։

Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի աշխատանքային բազա, որտեղ կայացած քննարկման ընթացքում տիկին Ղալեչյանը շեշտել է մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկման կարևորությունը. նոյեմբերի 15-ից Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին մեկնարկում է ձմեռային սպասարկման ժամանակահատվածը, և իրենք պետք է վստահ լինեն, որ պատշաճ սպասարկում կիրականացվի։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատել է, որ արդեն սկսել են անհրաժեշտ նյութերի կուտակման աշխատանքները, ձմեռային սպասարկումը կկատարեն իրենց ուժերով՝ որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով։

Ամփոփելով այցելության արդյունքները՝ նախարարի տեղակալը շեշտադրել է աշխատանքների պատշաճ և բարձր որակով կատարման պահանջը։

ՏԿԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031