Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելի ձեռքերն արյունոտ են, դադարեցրե՛ք աջակցել ահաբեկիչներին»․ Լոնդոնում հայերը ցույց են անում

Հոկտեմբեր 23,2020 21:21

Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց են արել՝ ի պաշպանություն Արցախի։

Նրանք վանկարկում էին՝ «ամո՛թ Իսրայելին, Իսրայելը աջակցում է ահաբեկչությանը, Իսրայելի ձեռքերն արյունոտ են», «դադարեցրե՛ք ռմբակոծել հիվանդանոցները, «դադարեցրե՛ք ռմբակոծել եկեղեցիները», «դադարեցրե՛ք զենք վաճառել Ադրբեջանին, դադարեցրե՛ք աջակցել  ահաբեկիչներին, «դադարեցրե՛ք աջակցել  ցեղասպանությունը»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմ սկսեց Արցախի դեմ, ռմբակոծելով մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր, ռմբակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը, ինչի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք։ Ադրբեջանին օգնում է Թուրքիան, որը ահաբեկչական խմբավորումներ է տեղափոխել Սիրիայից Ադրբեջան եւ Արցախում՝ մարտի դաշտ։

Պաշտպանության բանակի փաստերով,  ադրբեջանական զինված ուժերը իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, ինչպես նաեւ «Բայրաքթար» տեսակի թուրքական արտադրության ԱԹՍ։

Մոտ մեկ ամիս է պատերազմը շարունակվում է․ Թուրքիան հայտարարել է՝ զորք կուղարկի Ադրբեջանին, եթե Ադրբեջանը դիմի։

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահին եւ խնդրել գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել