Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է հրադադարի, եթե հայերը դադարեցնեն կրակը

Հոկտեմբեր 24,2020 12:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները պայմանով, որ հայկական կողմը կդադարեցնի կրակը: Այս հայտարարությունը նա արել է շաբաթ օրը Le Figaro թերթին տված հարցազրույցում:

Ադրբեջանի ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե որքան տարածք է «մտադիր է նվաճել, նախքան հրադադարի հաստատումը», ասել է․ «Մենք պատրաստ ենք դադարեցնել գործողությունները նույնիսկ այսօր: Ես դա արդեն հայտարարել եմ հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում: Դրան հասնելու համար բավական կլինի, որ Հայաստանը դադարեցնի կրակը: Հենց դրանից հետո էլ կգա դիվանագիտության ժամանակը», – ասել է Ալիևը:

Ալիևը, սակայն, պնդում է, որ հայկական կողմը պետք է կատարի ԵԱՀԿ սահմանած սկզբունքները։ «Անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից որոշված ​​հիմնական սկզբունքների հետ, այն սկզբունքների, որոնց հետ մենք ինքներս ենք համաձայնվել։ Դրանից հետո մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։
Քանի որ Ալիևը վստահ է, որ այլևս շփման գիծ ու ստատուս քվո գոյություն չունի, ապա հայերն իրեն այլևս ոչինչ պարտադրել չեն կարող։

«Հայերն այլևս չպետք է կարողանան մեզ քաղաքական լուծում պարտադրել, քանի որ ստատուս քվոն և նախկին շփման գիծը այլևս գոյություն չունեն: Տեղում ստեղծվել է նոր իրավիճակ, և Հայաստանը պետք է դա հաշվի առնի», – ասել է Ալիևը՝ հերթական անգամ նշելով, որ Ղարաբաղն ինքը տեսնում է որպես Ադրբեջանի մաս, որտեղ ինքը պատրաստվում է դրախտ կառուցել։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031