Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերն ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների պատճառով. ԱՀ ՄԻՊ

Հոկտեմբեր 24,2020 22:36

Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերն ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:

Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ:

Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՀ ՄԻՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031