Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 28,2020 09:14
ahk

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին կոչ է արել հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում:

Նա նաև տեղեկացրել է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հակամարտության շարունակական սրացմանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ, վնասվածքների և վիրաբուժության համար: ԱՀԿ-ից հայտնել են, որ դրանք Երեւան են հասել հոկտեմբերի 23-ին, իսկ Բաքվի համար նախատեսված պարագաների փոխոնցումը ներկայումս ընթացքում է:

Պարագաները պարունակում են վնասվածքների համար նախատեսված փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է դեղամիջոց և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են 100 վիրավորների բուժումն ապահովելու համար: Հայաստանի և Ադրբեջանի առողջապահության նախարարություններին տրամադրված փաթեթները օգտագործվում են հանրային առողջապահության ոլորտում վիրավորներին խնամելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031