Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք ուղղել Ավստրալիայի կառավարությանը, որ ճիշտ ձևով արձագանքի». ավստրալահայերն՝ ի նպաստ Արցախի ճանաչման

Հոկտեմբեր 28,2020 17:30

Արդեն մեկ ամիս է՝ աշխարհասփյուռ հայությունը համախմբված պայքարում է Արցախի ճանաչման հարցը առաջ տանելու և աշխարհին պատմելու ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին։ Ավստրալիայի հայերի համառ աշխատանքը ևս հաջող արդյունքներ տվեց։ Երկրի ամենամեծ Նոր Հարավային Ուելսի նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ Ռայդ քաղաքն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։

«Կոչեր ենք ուղղել Ավստրալիայի կառավարությանը, որ ճիշտ ձևով արձագանք տա ստեղծված իրավիճակին»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

Անցած շաբաթ Սիդնեյում տեղի ունեցավ մեծամասշտաբ ցույց։ Ակնկալվում էր 500 մասնակցի ներկայություն, սակայն հազարավոր հայեր միացան ցույցին։

«Կոչս մեր համայնքին միշտ եղել է այն, որ երբ երեկոյան գնաս ու գլուխդ բարձին դնես, դու քեզ հարցրու՝ արդյոք այդ օրը բավականաչափ գործ ես արել հայրենիքի համար։ Սա մեր մարտահրավերն է այսօր, և պետք  շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Միասին մենք հաղթելու ենք»-ասաց նա։

Մինչև հիմա Արցախին օգնելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքները հավաքել են 2.7 մլն դոլար։

ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին
«Հայերն այսօր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031