Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել

Հոկտեմբեր 31,2020 23:16

Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի։

Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել են մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։ Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվել են մեր դիրքերը՝ օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։ Մեր հրետանու կրակով ճնշվել են բոլոր կրակակետերը։

Տող գյուղի մերձակայքում խոցվել են հակառակորդի մեծ կուտակումներ, որոնք պատրաստվում էին հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ։ Ճնշվել է նաև մեկ արձակման կայան, որը կրակ էր վարում մեր բնակավայրերի վրա։
Թուրքը Բերձոր ոտք չի դնելու։

Ա.Ա.Մ Քաշաթաղի տարածքային միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031