Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ չեմպիոնները պահպանում են չեմպիոններին». Չեմպիոն Միհրան Հարությունյանը, առաջնագծի զինվորները, դիվերսանտների հայտնաբերումը՝ WarGonzo-ի տեսանյութում

Նոյեմբեր 05,2020 22:22

WarGonzo-ի նոր տեսանյութում ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողություններն են: Հակառակորդի դիվերսանտները փորձում են դուրս գալ Արցախի պաշտպանական ուժերի կողմից շրջափակումից:

Տեսանյութում կրակահերթերի տակ պայքարին մասնակցում էր ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: Հարցին՝ ինչպե՞ս ես հայտնվել այստեղ, ոնց որ այստեղ ըմբշամարտի գորգը չեմ տեսնում՝ Միհրան Հարությունյանը պատասխանեց. «Այստեղ չեմպիոնները պահպանում են չեմպիոններին»:

Տեսանյութում հայկական ուժերին հաջողվեց հայտնաբերել հերթական դիվերսանտների խմբին՝ ԱԹՍ-ների կոորդինատների միջոցով: Զինվորների տրամադրությունը բարձր էր ու մարտական էին, վստահեցնում էին՝ «հաղթելու ենք»:

Զինվորներից մեկն ասաց. «Kогда бог сказал возлюби врага своего, Турции тогда не было»:

Տեսանյութը, Միհրան Հարությունյանի եւ Սեմյոն Պեգովի լուսանկարը՝ WarGonzo-ի տելեգրամի էջից:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30