Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձինք Վահագն Չախալյանին տարել են, ԱԱԾ-ից բաց են թողել Գեւորգ Գեւորգյանին

Նոյեմբեր 11,2020 14:11 Share

«Կամք» նախաձեռնությունը տեղեկացրել է, որ քիչ առաջ ԱԺ-ի մոտ անհայտ անձինք ազատությունից զրկել են «Կամքի» առաջնորդ Վահագն Չախալյանին: Հիշեցնեք, որ այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձերբակալությունների շարք է սկսել, թույլ չի տալիս ռազմական դրության պայմաններում հանրահավաքներ անցկացնել:

Այսօր առավոտյան ԱԱԾ-ն բերման էր ենթարկել նաեւ «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Գեւորգ Գեւորգյանին: Այս պահին նրան արդեն ազատ են թողել: Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո գնում է Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք է կազմակերպվել. «Հազարավոր տղերքի արյամբ պահած հայրենիքս թուրքին տալու համար այս իշխանությունը պետք է հեռանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30