Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ենք արել, որ ուզում եք տանել». ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին ոստիկանները պատասխան չեն ունեցել

Նոյեմբեր 12,2020 13:17

Երեկ ոստիկանները, Ազատության հրապարակի հանրահավաքի մեկնարկից առաջ, ցանկացել են բերման ենթարկել նաեւ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին: Հետո փոշմանել են:

Aravot.am-ի հետ զրույցում, Վահե Էնֆիաջյանը պատմեց, որ մի պահ նկատել է ինչ-որ քաշքշոց, ապա տեսել է, որ ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին: Վազել է այդ կողմ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են պատգամավորին բերման ենթարկում: Այդ ընթացքում ոստիկանները ոլորել են նաեւ Վահե Էնֆիաջյանի ձեռքերը եւ նրան փորձել են տանել դեպի ոստիկանության մեքենան:

Police arrests the protesters of 17 opposition parties who demand RA PM Nikol Pashinyan to step down after signing agreement with the leaders of Russia and Azerbaijan to declare truce, Freedom Square of Yerevan, Armenia

«Դա տեւել է րոպեներ, մարդիկ հավաքվեցին, Իվետա Տոնոյանը եկավ…հարցնում էի՝ լավ ինչո՞ւ եք տանում, ո՞ւր եք տանում, դուք ինձ չե՞ք ճանաչում, խուլիգանությո՞ւն ենք անում, կա՞րգ ենք խանգարում, օրե՞նք են խախտում, ի՞նչ ենք արել, որ ուզում եք տանել»,- պատմեց մեր զրուցակիցը:

ԱԺ փոխնախագահի հարցերին պատասխաններ չեն հնչել: Բայց Վահե Էնֆիաջյանին բերման չեն ենթարկել, ճանապարհի կեսից ոստիկանները թողել եւ հեռացել են: ԱԺ փոխխոսնակը պատմեց, որ իր վարորդին նույնպես փորձել են բերման ենթարկել ու իր եւ այլ պատգամավորների միջամտությունից հետո, ոստիկանները դարձյալ, առանց պատասխաններ հնչեցնելու, հեռացել են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30