Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հարց տվեցի այդ տղային՝ քանի՞ օրինական զենք ունեք, ասեց՝ վայթեմ 7, երկու ատրճանակ, որից մեկը նվիրել է Սեյրան Օհանյանը». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 17,2020 22:20

Այսօր «Առավոտը» ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ ձեզ մեղադրում են, որ դուք եկած օրվանից վարկաբեկում եք զինվորականներին՝ նա պատասխանեց. «Ո՞վ է մեղադրում: Իսկ ես հիմա ձեզ մեղադրում եմ, որ Սերժի Արայիկին ներկայացնում եք որպես ահաբեկված: Դուք տպել եք, որ Սերժի Արոն, որը Կորյուն Եղիազարյանն է նաեւ, ինքը Սերժի Արոն է, դա էն խմբերն են, որոնք տարիներ շարունակ մեր հասարակությանն էլ են ահաբեկել, ունեցվածք էլ են ապօրինի դիզել, ամեն ինչ, զենքեր ինչքան ասեք ունեն: («Առավոտ». պրն Քոչարյանը մեզ է վերագրել «Հրապարակի» հոդվածը, ըստ որի՝ ինքն օրեր առաջ նվաստացրել է զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը.-խմբ.) Ես հարց տվեցի այդ տղային՝ քանի՞ օրինական զենք ունեք, ասեց՝ վայթեմ 7, երկու ատրճանակ, որից մեկը նվիրել է Սեյրան Օհանյանը, մյուսը՝ չգիտեմ որ բանը, ավտոմատներ…Կներեք, ես պիտի ահաբեկվեմ: Ես եղել եմ, նայեք իմ կենսագրությունը»:

Մեր դիտարկմանը, որ եթե զենքն օրինական է, ի՞նչ անել, դուք էլ կունենաք օրինական զենք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես օրինական ունեմ «Կարաբին»՝ Քելբաջարի գրավման համար՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Մանուկյանի կողմից՝ հրամանով ճանաչված, օրինական»:

Իսկ երկրում ստեղծված իրավիճակի համար Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց մեղավորների իր ցանկը, մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30