Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում զինկոմիսարիատները հագուստ են բաժանել՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար. Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 18,2020 21:50

«Շիրակում հարցրեք,  թե զինկոմիսարիատը ոնց է կանչել ֆորմա տվել ու ասել՝ գնացեք Երեւան, մարդիկ արժանապատիվ են եղել ու հրաժարվել են»,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց հանրահավաքը վարող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ այսօր, նույն ժամին, երբ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր իրեն զորակցող կամավորների հետ:

«Նիկոլ, գոնե առաջնագծում կանգնածի հիմունքով մի արա, մի արա….Հայրենիքը քոնը չէր, արժեքը չգիտեիր, բայց ով առաջնագիծ է եղել՝ բոլորինն է։ Դու գողացար հայրենիքը, դու գողացար ազատամարտիկների պայքարի արդյունքը, դու գողացար Շուշին, այստեղ կանգնած շատերի հարազատներին»-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվեց։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա  նոյեմբերի 21-ին, ժամը 14։00-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30