Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվությունը, թե իբր Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին ցույցերին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը. Շիրակի մարզպետարան

Նոյեմբեր 19,2020 14:48

Ի պատասխան երեկ որոշ լրատվականների կողմից շրջանառության մեջ դրված ստահոդ լուրերի

Շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իբր Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին ցույցերին մասնակցելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Շիրակի զինկոմիսարիատը աշխատանքային կարգով իրականացնում է իր խնդիրները և երեկ համակարգել է արձակուրդից հարավային ուղղությամբ մարտական ծառայության վերադարձող պահեստազորայինների փոքր խմբի տեղաշարժը։ Հորդորում ենք զինվորական կոմիսարիատի աշխատանքը չներկայացնել քաղաքական շահերի և մանիպուլյատիվ շահարկումների լույսի ներքո, առավել ևս չշահարկել Շիրակի մարզպետարանի աշխատանքը, որը կապ չի կարող ունենալ զինվորական տեղաշարժերի հետ։

Շիրակի մարզպետարան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30