Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի Կոնգրեսը կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում

Նոյեմբեր 24,2020 01:06 Share

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ՖԲ էջում հաղորդում է. «Քիչ առաջ Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։

Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը վերոնշյալ առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել