Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զորքերը դուրս են բերվում Քարվաճառից, վաղը այն հանձնվում է Ադրբեջանին

Նոյեմբեր 24,2020 17:02 Share

Հայկական զորքերի շարասյունը դուրս է գալիս Քարվաճառից, զինվորները վերջին անգամ լուսանկարվում էին ու հրաժեշտ տալիս։

Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին , սակայն այն երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 25-ը։

Զինադադարի կնքումից հետո Քարվաճառի բնակիչները շտապում էին այդ կարճ ժամկետում հասցնել իրենց գույքը դուրս բերել, շատերն այրում էին իրենց տները:Քարվաճառի Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուսական խաղաղապահները։ Քարվաճառում զինդադարի օրերին թալան ու անտառահատումներ էին տեղի ունենում։

Վաղը Քարվաճառը հանձնվում է Ադրբեջանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել