Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Քորթոշյան. «Եթե նույնիսկ մեկ խաչքար է հանվել Արցախից, նշանակում է՝ այդ խաչքարը փրկվել է ադրբեջանական վանդալիզմից». «168 ժամ»

Հոկտեմբեր 01,2026 09:00 Share

Նախորդ շաբաթ հայտնի դարձով, որ Բաքուն հայկական կողմին ներկայացրել է հերթական մեղադրանքը, հայտարարելով, որ հայկական կողմը Հայաստան է տեղափոխել Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

…Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը հիշեցրեց բազմաթիվ դեպքեր, թե ինչպես է Ադրբեջանն օկուպացված Արցախում ոչնչացրել հայկական եկեղեցիներ, խաչքարեր, դրանց վերաբերյալ տարածվել են բազմաթիվ տեսանյութեր։ Հետևաբար, եթե հայկական կողմն Արցախից որևէ խաչքար է դուրս բերել, ապա այդ խաչքարը փրկել է ադրբեջանական վանդալիզմից։

«Եթե Հայաստան է տեղափոխվել գեթ մեկ խաչքար, ապա սա համահունչ է միջազգային օրենքին, քանի որ Ադրբեջանն Արցախում վանդալիզմի է ենթարկել ու ենթարկում խաչքարերը, եկեղեցիները, պղծում է սրբանկարները, նույնիսկ կրակում է  խաչքարերի վրա։ Այս ամենը վկայող տարբեր փաստեր կան։ Չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը, որտեղ հասնում է ձեռքը, ավերում է եկեղեցիներ ու խաչքարեր, բոլորը՝ հայկական։ Նախիջևանի ամբողջ հուշարձանների, Հին Ջուղայի խաչքարերը ձեզ օրինակ։

Դրա համար, եթե նույնիսկ մեկ խաչքար է հանվել Արցախից, նշանակում է՝ այդ խաչքարը փրկվել է ադրբեջանական վանդալիզմից»,- ընդգծեց Րաֆֆի Քորթոշյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031