Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանասեր քաղաքացիների ջանքերով Քարվաճառից տասնյակ շներ են տեղափոխվել Երեւանի՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն. Ա1+

Նոյեմբեր 26,2020 16:18

Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի՝ ադրբեջանական կողմին հանձնումից ընդամենը օրեր առաջ հայաստանցի մի քանի կամավորներ նախաձեռնել էին տարածքում բնակվող և հայ խնամողների կողմից լքված շների ու կատուների տեղափոխումը Երևան։ Այսպես՝ կենդանասեր քաղաքացիների ջանքերով Հայաստան տեղափոխվեց մի քանի տասնյակ կենդանի։

Արդեն մայրաքաղաքում Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հանձն առավ Երևան տեղափոխված 50-ից ավելի շների բժշկական նախնական զննումը, ստերջացումը, պատվաստումը և խնամքը կենտրոնում գտնվելու ողջ ընթացքում։

«Ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին մեզ հետ կապ հաստատեցին կամավորները՝ խնդրելով աջակցել կենդանիների ստերջացման հարցում։ Մենք սիրով համաձայնեցինք ո՛չ միայն ստերջացնել նրանց, այլև կազմակերպել մեր կլինիկայում շների պահումը և խնամքը՝ մինչ որդեգրման հանձնելը։ Տեղեկանալով, որ նույն առաքելությամբ կլինի մեկ այլ այց ևս՝ հայտնեցինք, որ պատրաստ ենք ցուցաբերել նույն աջակցությունը նաև այդ դեպքում։ Շների երկրորդ խումբը՝ 35 շուն, մեր կլինիկա բերվեց կիրակի՝ նոյեմբերի 22-ին»,- հայտնում է ՀՈԱԿ-ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը։

Հրաչյա Աղաբեկյանը նշեց նաև՝ որոշում է կայացվել, որ շները կենտրոնում կմնան այնքան ժամանակ, մինչև հաջողվի բոլորի համար գտնել որդեգրողների։ Ի դեպ, նրանցից մի քանիսն արդեն ՀՈԱԿ-ից տեղափոխվել են նոր ընտանիքներ։ Որդեգրման աշխատանքը համակարգում է «Դինգո թիմ» կազմակերպությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30