Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

«ԱԽ նիստում վարչապետն ասաց՝ «դե, էնքա՜ն պլաններ կան, այդ թվում՝ պարտիզանական կռիվ». Մարուքյան

Նոյեմբեր 26,2020 19:11 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անվտանգության խորհրդի նիստը երբ եղավ, ես եւ Արման Աբովյանն ասացինք՝ պարոն վարչապետ, ձեր պլանը ո՞րն է: Ասաց՝ «դե, էնքա՜ն պլաններ կան, այդ թվում՝ պարտիզանական կռիվ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պարտիզանական, պատկերացնո՞ւմ եք…21-րդ դարում գերագույն գլխավոր հրամանատարը նման բան է ասում…ու դուք ուզում եք մեզ համոզել, թե մենք ասել ենք՝ վարչապետն ամեն ինչ ճիշտ է անո՞ւմ»,-դիմելով «Իմ քայլին»՝ ասաց Էդմոն Մարուքյանը: Նրա շարունակեց. «Ում ուզում եք՝ մեղադրեք, բայց պարտության խորհրդանիշը պետք է հեռանա: Ավելին, ես տպավորություն ունեմ, որ պատերազմը պրովոկացվել է իշխանության կողմից՝ բանակցային գործընթացի տապալմամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: