Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա յուրօրինակ արվեստը մեր իրականության բյուրեղացած արտացոլանքն է. Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակն է

Դեկտեմբեր 03,2020 16:10

Դեկտեմբերի 3-ին սիրված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր Ռուբեն Հախվերդյանը բոլորեց ծննդյան 70-ամյակը:

Հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մաղթում է քաջառողջություն, ամենայն բարիք, անսպառ ներշնչանք, ստեղծագործական նորանոր նվաճումներ։

Ռուբեն Հախվերդյանի յուրօրինակ արվեստը մեր իրականության բյուրեղացած արտացոլանքն է, մարդկային էության, ապրումների ու զգացմունքների երաժշտական թարգմանը։ Նրա երգն ու երաժշտությունը հոգեհարազատ ու սիրելի են բոլոր սերունդներին, որոնք դաստիարակվել ու աշխարհայացք են ձևավորել հախվերդյանական արվեստով։

Ռուբեն Հախվերդյանի երգարվեստն ավելի քան կես դար է՝ հուզում, հետաքրքրում, ուսուցանում, ուղղորդում, ոգևորում է սերունդներին…

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031