Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, դու ծախե՞լ ես Արցախը, թե՞ չէ, այդ 5 մլրդ-ի առաջարկը մերժե՞լ ես, թե՞ չես մերժել». Միհրան Հակոբյան

Դեկտեմբեր 12,2020 21:37

ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն այսօր մասնակցում էր անհնազանդության ցույցերին ու Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթին:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «5000 զոհ ենք տվել, Շուշի բերդաքաղաքը հանձնվել է թշնամուն: Ոչ թե Ադրբեջանը գրավել է, այլ Նիկոլ Փաշինյանը հանձնել է: Որպես բարեպաշտ քաղաքացիներ, մենք իրավունք ունենք այդ հարցը Նիկոլ Փաշինյանին տալու՝ պարո՛ն Նիկոլ Փաշինյան, դու ծախե՞լ ես Արցախը, թե՞ չէ, այդ 5 մլրդ-ի առաջարկը մերժե՞լ ես, թե՞ չես մերժել, ապացույցներ կան»:

Նա ասաց, որ հիմնավոր կասկածներ ունեն՝ հաշվի առնելով պատերազմի նման ավարտը, որ Փաշինյանը ծախել է Արցախը 5 մլրդ դոլարով. «Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է, ինչ է ասել Փաշինյանը՝ մենք չգիտենք: Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, մենք այդ հարցի պատասխանը չենք ստանալու: Ո՞նց եղավ, որ այս պատերազմն այսպիսի ավարտ ունեցավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031