Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ կարող է արտահերթ ընտրություններ լինեն, ակնհայտ է, որ պետք է որակյալ օրենսգրքով լինեն». Դանիել Իոաննիսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2020 10:43 Share

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական ղեկավարությունից պատվեր է իջեցվել՝ արագացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը 2018 թվականից մասնակցում է ԸO բարեփոխումների գործընթացին, մեզ հետ զրույցում ասաց, որ օրենսգրքի փոփոխման նախագիծն ավարտական փուլում է, ամենայն հավանականությամբ, այս տարի այն կներկայացվի հանրությանը:

Բացի ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունից, ինչպիսի՞ փոփոխություններ կան ԸՕում։

– Բազմաթիվ, խաղի կանոններն են՝ հիմնականում կապված նախընտրական քարոզչության հետ, նախընտրական քարոզչության ֆինանսավորման հետ, մի շարք ընտրախախտումների քրեականացում ենք նախատեսում, խստացվում է վարչական ռեսուրսի օգտագործումը եւ այլն։

Պարոն Իոաննիսյան, իշխանությունից պահանջ, խնդրանք եղե՞լ է Ձեզ՝ արագացնել օրենսգրքի փոփոխության նախագիծը, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների։

– Բոլորս չափահաս մարդ ենք եւ բոլորս հասկանում ենք, որ կա հավանականություն արտահերթ ընտրությունների։ Պետք չէ, որ ինչ-որ մեկն առանձին մեզ խնդրի, որ արագացնենք, կամ չխնդրի։ Ակնհայտ է, որ կարող է արտահերթ ընտրություններ լինեն, ակնհայտ է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, պետք է որակյալ օրենսգրքով լինեն։ Այնպես որ՝ պետք է օրենսգիրքը վերջնականացվի։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Որպեսզի նույն փոցխի վրա երկրորդ անգամ չկանգնենք և նորից մեզ համար ,,փրկիչ,,չընտրենք ,օրենքով է թե սահմանադրությամբ է,մեծամասնություն ստացած ուժին Ազգային Ժողովում 46 տոկոսից ավելի տեղեր չհատկացնել՝կոալիցիոն կառավարության դեպքում Ազգային Ժողով կբերվեն այնպիսի օրինագծեր,որոնք ընդունելի կլինեն հասարակության տարբեր շրջանակների համար….

Պատասխանել