Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ. «Ուզում եմ վստահեցնել, որ ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ»

Դեկտեմբեր 23,2020 20:44

Այսօր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հրավիրված մարզխորհրդի նիստում ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին:

Նա նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ համատեղ աշխատանքի համար, ապա հույս հայտնեց, որ Արամ Խաչատրյանի հետ նույնպես կունենան սերտ համագործակցություն. «Պարոն Ղուկասյան, այս ժամանակահատվածում մենք սերտ համագործակցել ենք, եւ դրա արդյունքում քաղաքական ընկերներ ու գործընկերներ լինելուց զատ, մենք դարձել ենք ջերմ բարեկամներ: Եվ ձեզ առաջիկա գործունեության ընթացքում, թե՛ պետական ծառայության մեջ, թե՛ մասնագիտական գործունեության մեջ ուզում եմ հաջողություն մաղթել»,- ասաց նախարարն ու ապա ներկայացրեց նոր մարզպետին. «Որոշում ենք ընդունել պարոն Խաչատրյանին գործադիրում՝ այն է տարածքային կառավարման մարմնում պատասխանատու դերակատարում տալ: Եվ այս պատասխանատու շրջանում, պարոն Խաչատրյան, ձեզ ուզում եմ հաջողություն մաղթել, բեղուն գործունեություն: Այս համագործակցությունը մեր պետության ողնաշարի կարեւորագույն մասնիկն է, եւ այդ մասնիկները յուրաքանչյուրդ եք եւ յուրաքանչյուրս ենք»:

Իր խոսքում Արամ խաչատրյանը շեշտեց, որ առաջին հերթին իր ուշադրության կենտրոնում լինելու են վիրավոր ու զոհված զինվորների ընտանիքները. «Մեր երկրի ու ժողովրդի համար այս պատասխանատու եւ բարդ ժամանակաշրջանում շատ կարեւոր է լինել միասնական եւ համախմբված՝ հանուն մեր մարզի ու երկրի բարօրության… Ուզում եմ վստահեցնել, որ ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ»:

Նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց բոլորին՝ երկուսուկես տարի միասին աշխատելու համար. «Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր լոռեցիներին՝ ինձ վստահելու ու իմ աշխատանքը գնահատելու համար: Նաեւ ուզում եմ ներողամտություն հայտնել այն քաղաքացիներից, որոնց սպասելիքները ցավոք չեմ կարողացել արդարացնել»,- ասաց Ղուկասյանն ու հայտարարեց, որ ինքը շարունակելու է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ սատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031