Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

««Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը ոստիկանական մեքենայում հայհոյել և 3 անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին»

Դեկտեմբեր 25,2020 10:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկարում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն է։

«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը (որին քաղաքացիները նույնականացրել են որպես կապիտան Վլադ կամ Վոլոդյա Ադամյան) ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին։

Բուժօգնություն ստանալուց հետո եկել ենք ոստիկանության բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։

Հանցագործ ոստիկանները, «ադրբեջանական շևրոններով» ոստիկանները պետք է պատժվեն ողջ խստությամբ»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: