Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանում դանակահարություն կատարած անձին տեղափոխել են հոգեբուժարան

Դեկտեմբեր 30,2020 20:22

Դեկտեմբերի 28-ին Իջևանում դանակահարության միջադեպ է գրանցվել։

Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկությունների՝ դեկտեմբերի 28-ին, 11։45-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Իջևանի բնակիչներ 32-ամյա Արման Մանուկյանի և 53-ամյա Կարեն Ղալումյանի միջև։

Ըստ նախնական տեղեկության՝ Ղալումյանը վեճի ընթացքում  քարով հարվածել է Մանուկյանի գլխին, իսկ վերջինս փայտով հարվածել է Ղալումյանին, որից հետո դանակով հարված հասցրել նրա ձեռքին։

Aravot.am -ի հետ զրույցում Իջևանի ոստիկանության հերթապահ բաժնից տեղեկացրեցին, որ դանակով հարվածող Արման Մանուկյանը տեղափոխվել է հոգեբուժարան, քանի որ վերջինս ունի հոգեկան խնդիրներ և մինչ այս բուժում էր ստանում հոգեբուժարանում ու նոր էր դուրս գրվել այնտեղից։ Ոստիկանության փոխանցմամբ՝ Մանուկյանը, մինչ այս դեպքը, մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ոչ մի գործողություն չէր կատարել։

Ոստիկանության վստահեցմամբ՝ տուժող Ղալումյանը ստացել է բժշկական օգնություն, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Սաթենիկ Հովսեփյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031