Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր նրանք, ովքեր իրենց քարոզչությունը կառուցում են «մերը չէին հողերը, դրա համար այս ամենը եղավ» թեզի վրա, ընդամենը կրկնօրինակում են թշնամու քարոզչությունը. Իզաբելլա Աբգարյան

Հունվար 01,2021 12:37 Share

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, որ թուրքը համարձակվում է այս նկարների տակ նման մեկնաբանություն ինձ գրել՝ մեզ մեղադրելով ագրեսիվ լինելու մեջ, մեղավոր է ոչ թե ինքը, այլ դուք՝ պատերազմից հետո նրանց վայրագությունների մասին բառ անգամ չարտաբերած, տեղի ունեցած ռազմական հանցագործությունները մի տողով անգամ չդատապարտած, փոխարենը ինչ֊որ սահմանների բացում ու բարիդրացիական հարաբերություններ տենչացող կեղծ խաղաղասերներ:

Կեղծ, քանի որ իրական խաղաղությունը չի կարող իր հիմքում չունենալ արդարադատություն, չի կարող անպատիժ մնացած հանցանքների վրա կառուցվել: Իրական խաղաղությունը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ մեղավորները կընդունեն իրենց մեղքը և կկրեն իրենց պատիժը:

Հրեշությունները ավազով ծածկելը, արագ մոռացության տալը չի կարող խաղաղություն բերել: Ծածկածը հոտելու է ու պարբերաբար դուրս գա մակերես:

Այն, ինչի մասին հայն ու Հայաստանը պիտի գոռային ի լուր աշխարհի, գոռում են հայասեր օտարները՝ մատնանշելով տեղի ունեցած վայրագությունները և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումները:

Չի կարող մարդու իրավունքների պաշտպանության ջատագովը արդարադատության իրականացում չտենչալ հանցագործի հանդեպ: Լռելը, հանուն խաղաղության հանցանքները պարտակելը, հանցակից լինելուն հավասար է:

Բոլոր նրանք, ովքեր իրենց քարոզչությունը կառուցում են «մերը չէին հողերը, դրա համար այս ամենը եղավ» թեզի վրա, ընդամենը կրկնօրինակում են թշնամու քարոզչությունը՝ մոռացության տալով գլխավորը: Իսկ գլխավորը պատճառն է, թե ինչու էինք այդ շրջանները վերցրել, թե ով էր մեզ գոյամարտ հարկադրել թե՜ առաջին, թե՜ երկրորդ Արցախյան պատերազմների ժամանակ: Գլխավորը ժողովուրդների ինքնորոշման և սեփական անվտանգությունն ապահովելու՝ միջազգային սկզբունքն է, որը նույնքան իրականացվելու իրավունք ունի, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը:

Չի կարող ուժեղ պետություն և ողնաշարով ժողովուրդ ունենալ տենչացողը իր երեսին թքածը անձրև համարել:

Եթե արդարությունը չի հաստատվում օրենքով, պետությունների կողմից, այն իրագործում են անհատներ և արժանապատիվ նվիրյալներ:

Ուստի, թե չարագործը, թե միջազգային հանրություն կոչվածը պիտի չկասկածեն, որ պատիժը միշտ գտնում է մեղավորին: Թե ինչ եղանակով դա տեղի կունենա, կախված է մոտ ապագայում տեղի ունեցող իրադարձություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031