Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի եկեղեցիներում Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագ մատուցվեց (ֆոտոշարք)

Հունվար 05,2021 19:57

Հայաստանյան բոլոր եկեղեցիներում Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագ մատուցվեց։

Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Սուրբ ծննդյան օրվա երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ուստի՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:

Ճրագալույցի պատարագի ընթացքում հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները։

Պատարագի ավարտին մարդիկ եկեղեցում վառած ճրագները դուրս են հանում եկեղեցուց և տանում են իրենց տները, այս կերպ տարածելով, Աստծո լույսը, օրհնությունը:

Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից առավել էր, քանի որ առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Քրիստոս, Ով ճշմարիտ Լույսն է:

Սուրբ ծննդին մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031