Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն ու Արա Այվազյանը քննարկել են ստեղծված իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցեր

Հունվար 05,2021 20:45

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:

Քննարկվել են ստեղծված իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ներուժի առավելագույն իրացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրներին: Այս ուղղությամբ ևս կարևորվել է ԱՀ և ՀՀ գործընկեր գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031