Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավոր ենք նաև ուսումնասիրել Կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հանգամանքները.

Հունվար 14,2021 22:40

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի քաղաքացիներ և գործընկերներ,

դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնեցին Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու նախաձեռնություն։

Անցած տարի գործընթացը չշարունակվեց մեզ պատուհասած պատերազմի պատճառով։ Պատերազմի հետևանքների վերացումը մեզ կանգնեցրել է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք առանձին ուսումնասիրության և քննության առարկա են, որի համար մենք առաջարկել ենք ստեղծել փաստահավաք հանձնաժողով։

Բայց միաժամանակ, հետևողական լինելով մեր նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում, մենք պարտավոր ենք նաև ուսումնասիրել Կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հանգամանքները՝ հետագայում բնակչության առողջության պաշտպանության համար ավելի արդյունավետ գործելու նպատակով։

Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի  դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։

Հանձնաժողովը գլխավորելու է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, իսկ հանձնաժողովի երկրորդ անդամը մեր քաղաքական ուժից կլինեմ ես։

Պատրաստ եմ համագործակցելու բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստակամություն կունենան օգնել մեզ տեղեկատվությամբ և իրենց մասնագիտական ու փորձագիտական կարողություններով։

Կարծում եմ գիտեք ինչպես ինձ հետ կապ հաստատել»:

Սիրելի քաղաքացիներ և գործընկերներ, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»...

Posted by Ani Samsonyan on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031