Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շատ բարդ փուլում ենք». «Իմ քայլին» պետք են ընդդիմության ձայները՝ սահմանադրական հոդվածներ փոխելու համար

Հունվար 26,2021 17:42

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ-ում փակ քննարկում է ունեցել «Ընտրական օրենսգրքի» նոր փոփոխությունների վերաբերյալ:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ փետրվարին նախ հանրային քննարկման, հետո՝ շրջանառության մեջ են դնելու նախագիծը. «Երբ մենք դեռ 1,5 տարի առաջ ծրագրում էինք «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները, գաղափար կար, որ հիմնական փոփոխություններին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետեւ ընտրակարգում կան դրույթներ, որոնք թելադրված են Սահմանադրությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, բայց ԸՕ փաթեթը մեծ հաշվով պատրաստ է, դա էինք քննարկում, թե արդյոք ԱԺ-ում մենք սահմանադրական որոշակի հոդվածների մասով, որը ԱԺ-ի լիազորություններում է, փոփոխություններ կարող ենք իրականացնել: Մի քանի տարբերակներ ենք քննարկել»:

Հարցին՝ Հովակիմյանի առաջարկը քննարկե՞լ եք՝ ԱԺ-ն լուծարելու՝ Դանիելյանը պատասխանեց, որ տարբեր գաղափարներ են եղել. «Ընտրությունների ժամկետների հետ կապված հարցն է քննարկվել, որը նույնպես սահմանադրության հարց է, ժամկետները կարճ են: Երբ արտահերթ ընտրություն են իրականացնում, քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածը բավական կարճ է՝ հատկապես փոքր եւ ուժերին իրենց տեսակետները հանրությանը ներկայացնելու համար: Արդյոք այդ փոփոխությունը կարող ենք անել ԱԺ-ում, դա «Իմ քայլի» որոշելիքը չի: Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետեւաբար նաեւ ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի: Մենք շատ բարդ փուլում ենք»:

Հարցին՝ եթե ընդդիմությունը չհամաձայնի, չե՞ք գնալու այդ փոփոխության՝ Համազասպ Դանիելյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե մենք ինչ քայլեր կանենք, բայց բնական է, որ այդ փոփոխությունները սահմանադրական փոփոխությունները ընդհանրապես ԱԺ-ում իրականացնելու համար, պետք է լինելու ավելի շատ ձայն, քան այսօր «Իմ քայլը» խմբակցությունն ունի: Կարող է նաեւ անկախ պատգամավորներն էլ տեսականորեն մեզ միանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031